Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս
Քաղաքականություն

Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը  մասնակցել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման  30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է.

«Երևանի հարգարժա՛ն քաղաքապետ,

ՏԿԵՆ հարգելի՛ նախարար,

Կառավարության հարգելի՛ անդամներ, մարզպետներ,

Համայնքների հարգարժան ղեկավարներ, ավագանու անդամներ,

Տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ,

Դիվանագիտական կորպուսի և միջազգային գործընկեր կազմակերպությունների հարգելի՛ հյուրեր,

Ուրախ եմ Ձեզ ողջունել և շնորհավորել՝ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ։

Այս օրը լավ առիթ և հնարավորություն է՝ մեր հանրային կյանքում տեղական ինքնակառավարման դերը նշանավորելու համար, որպես ժողովրդավարական կառավարման, դրանում՝ հանրային մասնակցության խորացման և պետականության ամրացման հիմնասյուներից մեկը։

1996 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված օրենսդրական հիմքերով Հայաստանում ամրագրվեց իշխանության ապակենտրոնացման և տեղական ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման մեկնարկը։ Անցած երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման կարևոր փուլեր՝ ձևավորելով տեղական ինքնակառավարման կայուն և արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր։

2015 թվականից իրականացվող վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորվել են կենսունակ համայնքներ, ընդլայնվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու հնարավորությունները։ Բարելավվել է համայնքային ծառայությունների որակը և ընդլայնվել է մարդկանց համար դրանց հասանելիությունը։

Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են։

Այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը ունեցել է մի շարք կարեւոր դրսևորումներ։ 2018 թվականից իրականացվում են պետական աջակցությամբ սուբվենցիոն ծրագրեր, որոնց միջոցով համատեղվում են պետական և համայնքային ռեսուրսները՝ համայնքային կյանքի համար առաջնահերթ նշանակություն ունեցող տնտեսական ծրագրեր իրականացնելու համար։

Կատարելագործվել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմները՝ նպատակ ունենալով մեղմել համայնքների տնտեսական և ֆինանսական հնարավորությունների տարբերությունները և ապահովել հանրային ռեսուրսների առավել հավասարակշռված բաշխում։

Զգալիորեն ընդլայնվել են համայնքների սեփական եկամուտների ավելացման հնարավորությունները, ինչի արդյունքում համայնքային գույքային հարկերն ապահովում են մի քանի անգամ մեծ ծավալով տնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություններ։

Այսօր մեր բոլոր համայնքներում կառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, կրթական, մշակութային և մարզական կենտրոններ, դրանք կահավորվում են ամբողջովին նոր գույքով և սարքավորումներով։ Կառուցվում և նորոգվում են ճանապարհներ, արդիականացվում են ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման և լուսավորության համակարգերը։

Մեր մոտեցումը հստակ է. համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումները պետք է շարունակաբար ընդլայնվեն՝ նպաստելով պետության տնտեսական հզորացմանը, մեր տնտեսության մրցունակությանը և կայունության ավելացմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Համայնքների զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են։ Դրանք պետք է խորացվեն՝ օգտվելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման թվայնացված համակարգերի կիրառության առավելություններից՝ համայնքային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և մատուցվող ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Համայնքն առաջին օղակն է, որտեղ քաղաքացին անմիջականորեն առնչվում է կառավարման մարմինների և նրանց ծառայությունների հետ, և պետք է անել հնարավոր ամեն բան՝ մարդկանց ժամանակը խնայելու և նրանց խնդիրների լուծման լավագույն հնարավորությունը իրագործելու համար։ Հետևաբար, առաջին հերթին համայնքային կառավարման որակից, աշխատակազմերի պրոֆեսիոնալիզմից և պատասխանատվությունից է կախված պետության և պետական ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ամրացումը։ Ամուր համայնքները պետության հզորացման կարևորագույն հիմքերից են։

Հարգելի ներկաներ,

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ։

Մաղթում եմ նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր համայնքների և ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։

Շնորհակալություն»։