Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կոշտ քննադատության է ենթարկել հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիին, որը պաշտպանության նախարարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց է նախաձեռնել։ Հեգսեթի խոսքով՝ Մասիի նախաձեռնությունը որևէ կապ չունի պատասխանատվության ենթարկելու հետ, իսկ դրա հիմքում ընկած են անձնական ամբիցիաներն ու վիրավորանքը։
«Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ մինչ այժմ պաշտպանության ոչ մի նախարար իմպիչմենթի չի ենթարկվել «օրինական ռազմական գործողություններ իրականացնելու համար»։
«Սա հայրենասիրություն չէ։ Սա դիվերսիա է»,- ասել է Հեգսեթը՝ նշելով, որ իմպիչմենթի գործընթացը ԱՄՆ-ի հակառակորդներին քարոզչական հաղթանակ է պարգևում։
Ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև Թրամփի վարչակազմի համար առանցքային թեմաներին։ Նա կրկին պնդել է, որ Իրանում ռազմական գործողություններն իրավական հիմք ունեն։ Մասնավորապես, խոսելով Իրանի դեմ պատերազմի մասին՝ Հեգսեթը զարգացրել է Դոնալդ Թրամփի այն տեսակետը, թե Իրանում պատերազմը, ինչպես նաև Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով իրականացված ռազմական գործողությունը, լիակատար հաջողությամբ են ավարտվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել