ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ զինծառայող, որը, ենթադրաբար, կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի՝ Գլոսթերի մերձակայքում։
«Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ բանակի զինծառայող։ Ձերբակալվել է ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման կողմից իրականացվող հետաքննության շրջանակում՝ ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան ռազմական կառույցների եւ ՀԴԲ-ի հետ սերտ համագործակցությամբ»,- նշված է Լոնդոնի Մետրոպոլիտեն ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գլոսթերշիր կոմսության երկու հասցեներում։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեղադրանքները կապված են Ռուսաստանի հետ։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ «ձերբակալությունը կապված է լրտեսության մեղադրանքների հետ»։
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ խոսքը «լրտեսության կասկածների մասին է, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում Միացյալ Նահանգների եւ մեր դաշնակիցների շրջանում»։
«Մինչ հետաքննությունը շարունակվում է, ուզում եմ միանգամայն հստակ հայտարարել. ՀԴԲ-ն չի հանդուրժի այն անձանց գործողությունները, որոնք դրժում են Միացյալ Նահանգներին տված երդումը եւ վտանգի տակ են դնում մեր երկրի ու մեր գործընկերների ազգային անվտանգությունը»,- հայտարարել է նա։
ԱՄՆ բանակի հակահետախուզության հրամանատարության ղեկավար, գեներալ Շոն Սթինչոնի խոսքով՝ ձերբակալված զինծառայողին հասանելի են եղել գաղտնի տեղեկություններ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է