Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։
Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական պետության կայացման, հանրային կառավարման ապակենտրոնացման և համայնքների զարգացման կարևորագույն քայլերից էր։ Երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման և բարեփոխումների նշանակալի ճանապարհ՝ դառնալով մեր պետական կառավարման կարևոր բաղադրիչներից մեկը։
Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը չափվում է առաջին հերթին քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ, համայնքային խնդիրների լուծման արդյունավետությամբ և բնակիչների՝ իրենց համայնքի զարգացմանը մասնակցելու իրական հնարավորություններով։
Այս համատեքստում կարևորում ենք համայնքների կարողությունների զարգացումը, կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացումը, հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարելավումը։
Համայնքների խոշորացման գործընթացին զուգահեռ՝ շարունակական է լիազորությունների ապակենտրոնացման, համայնքային կառավարման ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման բարեփոխումների օրակարգը։
Մենք համոզված ենք, որ կայուն և զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է, որտեղ քաղաքացին ոչ միայն հանրային ծառայությունների շահառու է, այլև իր համայնքի զարգացման գործընթացի ակտիվ մասնակից։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության և համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, արդյունավետ համագործակցության և շարունակական բարեփոխումների միջոցով կարող ենք ձևավորել ավելի կարողունակ համայնքներ, ամրապնդել տեղական ժողովրդավարությունը և ապահովել քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարելավումը։
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ մեր համայնքների և Հայաստանի Հանրապետության զարգացման»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով