Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները: Հանդիպմանը ներկա են նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Ինտերֆաքս» գործակալության տվյալներով՝ ռուսաստանյան բանակցային խմբի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ Իգոր Կոստյուկովն ու Յուրի Ժիգարլովսկին։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության առաջին հանդիպումը լինելու է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի, ԵՄ ներկայացուցիչների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Կուշների հետ։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նոյեմբերի 10-ին՝ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտարարել է, որ եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչներն անմիջականորեն ներկա են գտնվելու բանակցությունների դահլիճում։
«Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Ֆրանսիան իսկապես լինելու են բանակցությունների սենյակում»,- ասել է նա Franceinfo ռադիոկայանի եթերում։
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության շուրջ բանակցություններ չեն կարող լինել մինչև չհամաձայնեցվի հրադադարի ռեժիմը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ելիսեյան պալատը նոյեմբերի 10-ի առավոտյան հայտնել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին ներկա են գտնվելու Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով