Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերեն
Կամավորության նոր հնարավորություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մեկնարկել է խոսակցական անգլերենի ակումբների ծրագրի երկրորդ փուլը և հրավիրում է անգլերենին ազատ տիրապետող կամավորների՝ միանալու նախաձեռնությանը։
Միացի՛ր Երևանի դպրոցներում գործող ակումբներին և քո գիտելիքներով ու փորձով օգնիր աշակերտներին զարգացնել անգլերենով հաղորդակցվելու հմտությունները։
Ծրագրին միանալով՝ կօգնես երեխաներին զարգացնել իրենց կարողությունները, իսկ որպես կամավոր՝ կհավաքես միավորներ, որոնք հետագայում կկարողանաս փոխանակել տարբեր նվերների հետ։
Ի՞նչ է անելու կամավորը
• Կվարի խոսակցական անգլերենի ակումբներ Երևանի դպրոցներում։
• Կկազմակերպի հետաքրքիր քննարկումներ, ինտերակտիվ խաղեր և խմբային աշխատանքներ։
• Կօգնի աշակերտներին ավելի ազատ ու ինքնավստահ հաղորդակցվել անգլերենով։
• Կստեղծի ընկերական, ակտիվ և ոգևորող ուսումնական միջավայր։
Ո՞վ կարող է միանալ
Կամավոր դառնալ կարող են անգլերենին ազատ տիրապետող անձինք՝
• ուսուցիչներն ու դասավանդողները,
• բուհերի ուսանողներն ու շրջանավարտները,
• ծնողները,
• կրթությամբ հետաքրքրված և երեխաների հետ աշխատել սիրող այլ անձինք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով