ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական կապերի զարգացման հեռանկարներին։
ԲԴԽ նախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում դատական իշխանությունների անմիջական երկխոսության ձևավորումն ու փորձի փոխանակումը։
Արթուր Աթաբեկյանն ընդգծել է, որ Չինաստանի՝ դատական համակարգի արդիականացման և տեխնոլոգիական լուծումների ներդրման փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի դատական համակարգում իրականացվող թվային փոխակերպման գործընթացների համար։
Այս համատեքստում ԲԴԽ նախագահն առանձնացրել է մասնագիտացված թվային դատարանների գործունեության, վեճերի առցանց քննության կազմակերպման, թվային ապացույցների հավաստիության ապահովման և պահպանման փորձի ուսումնասիրությունը։ Նա հատուկ ընդգծել է դատական համակարգում արհեստական բանականության օժանդակ գործիքակազմի կիրառման հեռանկարների կարևորությունը։
Միաժամանակ կարևորվել է տեխնոլոգիական լուծումների ներդրման իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ուսումնասիրությունը՝ Հայաստանի օրենսդրության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների համատեքստում։
Կողմերն անդրադարձել են Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարան և մասնագիտացված թվային դատարաններ ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորություններին՝ կարևորելով դատավորների ու դատական ծառայողների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման ծրագրերին։
Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու երկրների դատական համակարգերի միջև անմիջական մասնագիտական շփումների հաստատմանն ուղղված առաջիկա աշխատանքային քննարկումների անհրաժեշտությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով