ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ուսումնասիրում է արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի սիրային կապը չինացի գործարար կնոջ հետ, որը կասկածվում է Պեկինի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թրամփն ասել է, որ զարմացած է Հուանգի հասցեին հնչած մեղադրանքներից։ 63-ամյա Հուանգը Սիլիկոնյան հովտում ԱՄՆ նախագահի ամենամերձավոր դաշնակիցներից մեկն է։ Թրամփի խոսքով՝ ինքը զրուցել է ընկերության գործադիր տնօրենի հետ, որը հայտնել է, որ գաղափար անգամ չի ունեցել, թե այդ կինը լրտես է։
«Ես գիտեմ, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում է այդ հարցը։ Կարծում եմ՝ նա լավ վիճակում կլինի», - նշել է Թրամփը։
Նոյեմբերի 9-ին Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 4%-ով այն բանից հետո, երբ ընկերության տնօրենների խորհուրդը ներքին հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք Հուանգը եղել է օտարերկրյա հետախուզական գործողության թիրախ։
Հուանգը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ նշելով, որ ցավում է դրա համար։
Nvidia-ն հայտնել է, որ տնօրենների խորհուրդը վստահում է Հուանգին։
The New York Times-ը նախորդ ամիս հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։ ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը եզրակացրել է, որ կինը չինական հետախուզության գործակալ է։
Megaspeed ընկերությունը Nvidia-ից արհեստական բանականության չիպեր է գնում։ Կասկածներ կան, որ ընկերությունն օգնել է Պեկինին հասանելիություն ստանալ առաջադեմ արհեստական բանականության չիպերին, որոնց արտահանումը Չինաստան արգելված է։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները, թե երկրի իշխանությունները կարող են առնչություն ունենալ Հուանգի նկատմամբ իրականացվող լրտեսության հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով