Փոխադարձ հարվածներ Եմենում
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է շարժման վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Օդային հարվածներ են հասցվել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գազալցակայաններից մեկին և Սանայի հարավում գտնվող նավթային ընկերության շենքին։
Հութիների առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի հետ իրավիճակի էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 355-ի, վիրավորվել է 757 մարդ։
Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում գրառման մեջ տեղեկացրել է, որ հութիները սաուդական ուժերին պատկանող CH4 զինված հետախուզական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ալ-Ջաուֆի նահանգի օդային տարածքում։
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում գրառման մեջ հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են Եմենի հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու հրթիռ։ Նա նաև հայտնել է թագավորության Արևելյան նահանգում անօդաչու թռչող սարքի կալանման, ինչպես նաև Հարավային շրջանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։
Եմենի իրավունքների և ազատությունների ցանցը հայտնել է, որ վերջին 73 ժամվա ընթացքում Թաիզի նահանգում հութիների հարձակումների հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 58 խաղաղ բնակիչ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով