Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։
Նիստի ընթացքում մասնակիցները անդրադարձ են կատարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Կողմերը Միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։
Իր խոսքում Փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Փոխվարչապետը այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը