Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով հեղինակավոր L’Équipe պարբերականին։
26-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում պարբերաբար առողջական խնդիրներ է ունենում։ Դեռևս սեպտեմբերին, երբ Զինեդին Զիդանը հրապարակեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հայտացուցակը, Չուամենին դուրս մնաց կազմից աճուկի վնասվածքից ապաքինվելու պատճառով։ Այն ժամանակ Զիդանն իր որոշումը բացատրել էր նրանով, որ ֆուտբոլիստի համար ավելի նպատակահարմար էր մնալ Մադրիդում և լիարժեք ավարտել վերականգնողական փուլը։
Նոյեմբերի 6-ին «Ռեալի» կիսապաշտպանը կրկին հրավիրվեց ազգային թիմ։ Զիդանը նշել էր, որ Չուամենին արդեն պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն, սակայն հավելել էր, որ նրա խաղաժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է անձամբ։ Այժմ, սակայն, ֆուտբոլիստի նոր վնասվածքի մասին լուրերը կրկին հարցականի տակ են դնում նրա մասնակցությունը հավաքականի խաղերին, թեև պաշտոնական հաստատում այս պահին դեռ չկա։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 12-ին Միլանում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին Բորդոյում կընդունի Թուրքիայի հավաքականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել