Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Գերմանական հեղինակավոր Bild և Zeit պարբերականների հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Գերմանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է նյարդաբանական հիվանդություն։
Ըստ աղբյուրների՝ խոսքը էպիլեպտիկ բնույթի խանգարումների (աբսանսներ) մասին է, որոնց դեպքում հնարավոր են գիտակցության կարճատև կորստի դրվագներ։ Նման դեպքեր ֆուտբոլիստի մոտ գրանցվել էին դեռևս այս տարվա ամռանը կայացած նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների ժամանակ։
Նշվում է, որ Մուսիալայի հիվանդությունն ամբողջությամբ բուժելի չէ։ Ներկայումս «Բավարիայի» բժշկական շտաբը փորձում է դեղորայքային թերապիայի միջոցով վերահսկել ֆուտբոլիստի վիճակը, սակայն ակումբի ղեկավարությունում մտավախություն ունեն, որ բուժումը կարող է կայուն արդյունք չապահովել։
Թեև մյունխենյան ակումբն անում է հնարավոր ամեն ինչ ֆուտբոլիստին աջակցելու համար, լրատվամիջոցները չեն բացառում ամենավատ սցենարը՝ ընդհուպ մինչև Ջամալի՝ մեծ սպորտից վաղաժամ հեռանալը։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը