Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած մամուլի ասուլիսում։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը պնդել է, թե Մոսկվայի վերահսկողության տակ է գտնվում Դոնբասի ավելի մեծ հատված, քան իրականում։
«Ռուսները կարծում են, և իրենք դա իսկապես ասել են, որ օկուպացրել են Դոնբասի այն տարածքի կեսը, որն իրականում գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ռուսական կողմից ներկա էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք այս մասին խոսում էին շատ լուրջ», - նրա խոսքերն է մեջբերում «Ունիան» գործակալությունը։ «Պուտինն ապրում է իրականության մասին այլ պատկերացումներով։ Դա խեղաթյուրված իրականություն է։ Եվ, իհարկե, նա այդ պատկերացումները փոխանցում է ամերիկացիներին՝ ասելով. «Ինձ անհրաժեշտ է մեկ, երկու, երեք ամիս, և մենք ամբողջությամբ կօկուպացնենք Ուկրաինայի արևելյան հատվածը, և ես կարող եմ նաև ձեզ նման պատկեր ներկայացնել՝ կլինի ամբողջական օկուպացիա»։ Բայց դա սուտ է։ Դա իրականությանը չի համապատասխանում», - ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Աբու Դաբիում բանակցություններին գտնվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հաստատել է, որ մարտական գործողությունների ուկրաինական քարտեզն ավելի մոտ է իրականությանը։
Զելենսկին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար հարցերին, մասնավորապես՝ ռազմագերիների նոր փոխանակմանը։ Նրա խոսքով՝ Կիևը կփորձի կազմակերպել ռազմագերիների փոխանակում մեծ խմբերով՝ «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» բանաձևով։
Նա նաև մեծ նշանակություն է տվել Աբու Դաբիում Եվրոպայի երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, որոնց հետ ԱՄՆ-ն և Ուկրաինան առանձին բանակցություններ են վարել, և որոնք, սակայն, չեն մասնակցել եռակողմ բանակցություններին։
Զելենսկին նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ին՝ բանակցությունների երկրորդ օրը ավելի շատ կքննարկվեն լարվածության թուլացմանն ուղղված քայլերը, էներգետիկայի ոլորտը, Սև ծովի հարցը, կրկին ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև առաջնորդների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել