Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)
Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է 2026/27 մրցաշրջանի իր նոր խաղային մարզաշապիկները։
Նոր հավաքածուն մշակվել է Հայաստանում և արտադրվել հոլանդական Robey ընկերության հետ համագործակցությամբ՝ համադրելով հայկական պատմական խորհրդանիշներն ու ֆուտբոլային ռետրո էսթետիկան։
Տնային մարզաշապիկը ստեղծված է հայկական տուֆի գույնով, ունի երկգույն խաչվող օձիք և նուրբ հորիզոնական գծեր, որոնք խորհրդանշում են Սարդարապատի հուշահամալիրի աշտարակը։
Արտագնա մարզաշապիկը բեժ գույնի է՝ նուրբ զոլերով և դասական ռետրո օձիքով, որը նախատեսված է նաև առօրյայում կրելու համար։ Համարների ու անունների տառատեսակը ոգեշնչված է Ֆրանսիայի հավաքականի 1998 թվականի աշխարհի չեմպիոնական մարզաշապիկից։
Հատուկ ակնարկ Անտուան Գրիզմանին. հավաքածուում ներառվել է նաև երկարաթև տարբերակ՝ ի պատիվ ակումբի բաժնետեր, աշխարհի 2018 թ. չեմպիոն Անտուան Գրիզմանի, որի խաղադաշտային ոճի այցեքարտը հենց երկարաթև մարզաշապիկն է։
Մարզաշապիկների հետևի հատվածում պատկերված է Հայաստանի դրոշը՝ «Born in Victory» («Ծնված հաղթանակի մեջ») կարգախոսով, ինչը հղում է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտին։ Խաղային համազգեստից բացի, ակումբը թողարկել է նաև ամբողջությամբ Հայաստանում արտադրված lifestyle հավաքածու (հուդիներ, սվիթշոթեր, շապիկներ և աքսեսուարներ)։
Նոր մարզահագուստի ֆոտոշարքն իրականացվել է Արմավիրում։ Լուսանկարահանմանը, ֆուտբոլիստներից և նրանց կանանցից բացի, մասնակցել է նաև ակումբի ամենատարեց՝ 96-ամյա երկրպագուն։
2021 թվականին Արմավիրում ֆրանսահայ փաստաբան Սևան Քարյանի կողմից հիմնադրված «Սարդարապատն» իր առաջին իսկ պրոֆեսիոնալ մրցաշրջանում (2025/26 թթ.) հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ Ակումբը տեխնիկական համագործակցություն ունի ֆրանսիական «Լանսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ ակադեմիայում այս պահին մարզվում է շուրջ 500 պատանի։ Անտուան Գրիզմանից բացի, նախագծի աջակիցների թվում են նաև հայտնի գործարարներ Նուբար Աֆեյանը, Արա Մահտեսյանը և Արմեն Փանոսյանը։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ