Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ
Հայաստանն ակտիվ և սերտորեն համագործակցություն է սկսել Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:
Անդրադառնալով ապատեղեկատվության թեմային՝ նա նշել է, որ այն կանխելու համար թափանցիկությունը կարող է շատ հուսալի գործիք լինել, քանի որ բաց հասարակություններում, երբ տեղեկատվությունը հասանելի է, շատ ավելի դժվար է ապատեղեկատվություն պարտադրել։ «Իհարկե, թափանցիկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կողմնակի հետևանքներ կան։ Շատ հեշտ է բանաձևը ձևակերպել, սակայն կիրառման փուլում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կիբեռանվտանգությանը, ապա կիբեռանվտանգության գործիքներն ու համակարգերը պետք է կառուցել և շարունակաբար զարգացնել, քանի որ ակնհայտ է, որ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների գործիքները զարգանում են շատ ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,-շեշտել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ պարագայում միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ փորձի փոխանակումը, կարողություններն ու գիտելիքը չափազանց կարևոր նշանակություն ունեն։ «Եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ արդեն պատահել է, ապա այն այլ վայրերում էլ հաստատ տեղի կունենա։ Պետք է նախապես տեղեկացված լինել, և, ըստ իս, դա կօգնի պատրաստ լինել համանման տարբեր իրավիճակների: Ես կարծում եմ՝ որպես տարբերակ, որպես գաղափար կարելի է ստեղծել որոշակի ընդհանուր տեղեկատվական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միմյանց հետ փոխանակել տեղի ունեցածի մասին տեղեկություններ, քննարկել, թե արդյոք հաջողվել է կառավարել իրավիճակը, իսկ եթե հաջողվել է, ապա ինչպե՞ս։ Դա կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցների և բոլոր երկրների համար»,-ասել է նա:
Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...