ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 30-րդ համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Conference 2026) պաշտոնական բացման արարողությանը և դրան հաջորդած միջոցառումներին։
WAIPA-ն միջազգային կառույց է, որը միավորում է աշխարհի ավելի քան 110 երկրի 130-ից ավելի ներդրումների խթանման գործակալությունների՝ նպաստելով միջազգային ներդրումային համագործակցությանը և ներդրումների ներգրավմանը։
Համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումների խթանում՝ հանուն ընդհանուր բարեկեցության. դիմակայուն և կայուն զարգացում» խորագրի ներքո՝ միավորելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, ներդրումային և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։
Եռօրյա համաժողովին ակնկալվում է շուրջ 5000 մասնակցի ներկայություն, նախատեսված է ավելի քան 100 քննարկում և թեմատիկ նիստ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ