Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան
Կիպրոսի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավարտել է հայրենիքում անցկացրած ուսումնամարզական հավաքը և ժամանել Երևան, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում կմրցի Հայաստանի ընտրանու հետ։ Կիպրական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջիկա դիմակայությունից առաջ հյուրերն ունեն կադրային երկու լուրջ կորուստ։
Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա վնասվածքի պատճառով Կիպրոսի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը։ Հայաստանի դեմ խաղին չի մասնակցի նաև պաշտպան Կոստաս Պիլեասը․ վերջինս թեև ընդգրկված է հայտացուցակում, սակայն որակազրկված է մեր ընտրանու դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Պաշտպանական գիծը համալրելու նպատակով Մանցիոսը հավաքական է հրավիրել «Ապոլոնի» ֆուտբոլիստ Անդրեաս Սիիկիսին։
Կիպրոսի հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկվել է 27 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ․ Անդրեաս Պարասկևաս, Ֆաբիանո Ֆրեյտաս, Զոել Մոլ։
Պաշտպաններ․ Լեոնիդաս Կոնոմիս, Անդրեաս Սիիկիս, Նիկոլաս Ցարուլա, Եվագորաս Անտոնիու, Կոնստանտինոս Լայֆիս, Նիկոլաս Պանայիոտու, Հեկտոր Կիպրիանու, Կոստաս Պիլեաս, Գեորգոս Մալեկիդիս։
Կիսապաշտպաններ․ Խարալամբոս Կիրիակու, Կոստակիս Արտիմատաս, Մորգան Բրաուն, Խարալամբոս Խարալամբուս, Պանայիոտիս Անդրեու, Գրիգորիս Կաստանոս, Իոաննիս Կոստի, Ստավրոս Գեորգիու, Մարինոս Ցիոնիս, Մարկուս Էդվարդս, Լոիզոս Լոիզու։
Հարձակվողներ․ Զանոս Սավվա, Անգելոս Նեոֆիտու, Իասոնաս Պիկիս, Իոաննիս Պիտաս։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան։ Կիպրոսը 7 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով