Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու

Անվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը
Աշխարհ

Ինչ նամակ է թողել Թրամփը Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բացահայտել է այն նամակի բովանդակությունը, որը Դոնալդ Թրամփը նրա համար թողել էր Սպիտակ տանը 2021 թվականի հունվարի 20-ին՝ Բայդենի երդմնակալության օրը։ Ուղերձում Թրամփն իր հաջորդին հաջողություններ էր մաղթել նախագահի պաշտոնում և վստահություն հայտնել, որ նա կկարողանա փոխել պատմությունը։ Դրա մասին հայտնում է The New York Times-ը, որը ծանոթացել է նամակին և Բայդենի՝ հրատարակության պատրաստվող Promise Me, America («Խոստացիր ինձ, Ամերիկա») գրքից մի հատվածի։

«Շատ նախագահներ եկել ու գնացել են՝ պարզապես կառավարելով երկիրը որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Նրանք հիմնականում չեն փոխել պատմությունը, այլ պարզապես շարժվել են դրա անողոք հոսանքով։ Ձեզ հետ դա տեղի չի ունենա, քանի որ ես գիտեմ, թե որքան ուժեղ եք սիրում ամերիկացի ժողովրդին»,- գրել է Թրամփը։

Նախկին նախագահը ընդգծել է նաև, որ Բայդենն իր ուսերին կրում է ամբողջ երկրի հույսերն ու երազանքները, իսկ այդ պատասխանատվության գիտակցումը պետք է հենարան լինի յուրաքանչյուր որոշում ընդունելիս։

«Ձեր ուժը, ձեր էներգիայի ամենախոր աղբյուրն այն գիտակցումն է, որ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ ապավինում են ձեզ։ Նրանց հավակնություններն ու ձգտումներն են պատճառը, որ դուք այստեղ եք, և այնքան շատ մարդիկ են հույս կապում ձեր հաջողության հետ»,- ասվում էր նամակում։

Ավելի վաղ Բայդենն արդեն նշել էր, որ իր նախորդը նրան «շատ մեծահոգի նամակ» է թողել, սակայն չէր բացահայտել դրա բովանդակությունը։

Ուղերձը զգալիորեն տարբերվում է 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո Թրամփի հրապարակային վարքագծից։ Այն ժամանակ նա բազմիցս հայտարարում էր, որ ընտրությունները գողացվել են, դատարաններում վիճարկում էր դրանց արդյունքները և դաշնակիցներին կոչ անում հասնել Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատման արգելափակմանը։ Հակամարտությունն իր գագաթնակետին հասավ 2021 թվականի հունվարի 6-ին, երբ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումը Կոնգրեսի այն նիստի ժամանակ, որում հաստատվում էին քվեարկության արդյունքները։

Բայդենը պաշտոնը ստանձնեց նույն օրը, որով թվագրված էր նամակը։ Թրամփը չներկայացավ երդմնակալությանը՝ խախտելով այն ավանդույթը, որին սովորաբար հետևում են ԱՄՆ նախկին նախագահները։ Սպիտակ տնից Բայդենի հեռանալուց հետո Թրամփը բազմիցս խիստ քննադատել է նրան, իսկ 2025 թվականին իշխանության վերադառնալուց հետո ներում է շնորհել հունվարի 6-ի անկարգություններին մասնակցած ավելի քան հազար մարդու։

Գրքում Բայդենը գրում է, որ իր առջև կարծես «երկու Դոնալդ Թրամփ» լիներ։ Ըստ նախկին նախագահի՝ Թրամփը «խորապես ապակայունացրել էր ժողովրդավարությունը», սակայն նամակում բարեմաղթանքներ էր հայտնել այնպիսի լեզվով, որը հնչում էր այնպես, «կարծես հին ընկերոջից լիներ»։

Promise Me, America գիրքը պետք է լույս տեսնի երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին։

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը The New York Times-ին հայտարարել է, որ Բայդենը պետք է ականջալուր լիներ Թրամփի իմաստուն խոսքերին, սակայն փոխարենը փորձել է կործանել երկիրը և դատական համակարգն օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ։ Չունգը նաև Բայդենին երկրի խայտառակությունն է անվանել և հայտարարել, որ Ամերիկան ավելի լավն է դարձել ԱՄՆ նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո։