Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Total Chess World Championship Tour Pilot հեղինակավոր մրցաշարի նախնական՝ կայծակնային փուլում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը՝ 14-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի առաջին համար Մագնուս Կառլսենը, որն առանց պարտության 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։
Կայծակնային մրցաշարի լավագույն եռյակը.
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 7 միավոր
- Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 6,5 միավոր
- Լևոն Արոնյան (ԱՄՆ)՝ 6 միավոր
…14. Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)՝ 4,5 միավոր
Նոյեմբերի 11-ին տրվում է արագացված դասական խմբային փուլի մեկնարկը։ Հայկ Մարտիրոսյանը ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Աբհիմանյու Միշրան և Շահրիյար Մամեդյարովը։
Խմբային փուլը կանցկացվի երկու շրջանով. յուրաքանչյուր շախմատիստ խմբի մրցակիցների հետ կխաղա երկուական պարտիա (ընդհանուր՝ 10 տուր)։ Ժամանակի վերահսկողությունը կկազմի 45 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։ Հաղթանակի համար շնորհվելու է 3, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։
Նոյեմբերի 10-ից 20-ը անցկացվող մրցաշարը, որը միավորում է արագացված դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերը, կազմակերպվել է Norway Chess-ի կողմից՝ ՖԻԴԵ-ի հավանությամբ (որպես 2027-ին մեկնարկելիք համաշխարհային տուրի փորձնական փուլ)։ Մրցաշարին մասնակցում է 24 էլիտար գրոսմայստեր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար ԱՄՆ դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը