Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում. հայտնել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը միջնորդել է, որ կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննվի դռնբաց դատական նիստում, սակայն դատարանը մերժել է այդ պահանջը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Օրբելյանը նշել է, որ դատարանը ներկայացված դրվագների մեծ մասով հիմնավոր կասկած չի արձանագրել, իսկ մի քանի դրվագով գտել է, որ պաշտպանական կողմը բավարար հակափաստարկներ չի ներկայացրել։
Անդրադառնալով քննչական խմբի աշխատանքին՝ Օրբելյանը հայտնել է, որ դրանում ընդգրկված է ավելի քան 60 քննիչ, որոնցից 41-ը մասնակցել են քննչական գործողություններին։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 95 քննչական գործողություն, իսկ դրանցից ամենաշատը կատարած քննիչի մասնակցությամբ իրականացվել է 11 գործողություն։ «Եղել են գործողություններ, որոնք տևել են երեք րոպե։ Նկարագրվածից պարզ է, որ խոսքը քաղաքական նկատառումներով կալանքը որպես պատիժ կիրառելու մասին է»,- հայտարարել է փաստաբանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին