Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)
Գիտություն

100 գաղափար Հայաստանի համար

Ամփոփվել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթում հաղթող ճանաչված գաղափարները ստանում են դրամական պարգև (խրախուսական մրցանակներ)՝ առավելագույնը 500.000 ՀՀ դրամի չափով:

Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանի և Սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդների, հեղինակային խմբերի շրջանում: Նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է  մրցույթի անցկացման 10-ամյակի առիթով՝ նշելով, որ այն տարեցտարի ավելի բովանդակալից  է դառնում։ Այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին 180 հայտ է ներկայացվել, որը 2023 թվականի ցուցանիշի եռապատիկն է։

«Ըստ վիճակագրության՝ հայտերի շուրջ կեսը դպրոցականներն են ներկայացրել, ինչը շատ ուրախալի փաստ է հատկապես բազմազանության ապահովման տեսանկյունից: Սա նշանակում է, որ այս  մրցույթը բոլորի համար է։ Անկախ նրանից՝ դուք սովորում եք դպրոցում, բուհում, թե արդեն չեք սովորում և ուղղակի մի հետաքրքիր գործունեությամբ եք զբաղված, այս մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարների իրականացման լավագույն հարթակներից մեկը: Ամենաարժեքավորն այն է, որ այդ գաղափարները վերաբերում են ձեր շրջապատում ու առօրյայում առկա խնդիրների լուծմանը»,- մասնակիցներին ուղղված խոսքում նշել է նախարարը՝  շնորհակալություն հայտնելով նրանց:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտադրել է տարբեր խնդիրների նկատմամբ երիտասարդների ուշադրությունը, սրտացավությունն ու դրանք բարձրաձայնելու համարձակությունը: Նա հույս է հայտնել, որ հաղթանակը կոգևորի առաջ գնալու և նոր գաղափարների իրականացման ուղիներ գտնելու՝ վստահություն հայտնելով, որ պետությունն այդ ճանապարհին լավագույն աջակիցն է:  

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում այս տարի ներկայացված 180 հայտից 73-ը  անցել է երկրորդ փուլ: Սփյուռքից ստացվել է 4 հայտ, որից 2-ն ընդգրկվել է երկրորդ փուլում։ Մրցութային հայտերի 45.4 տոկոսը ներկայացվել է աշակերտների կողմից, 32,2  տոկոսը՝ տարբեր ոլորտների աշխատակիցների, 22.4 տոկոսը՝ ուսանողների կողմից:

Մրցույթի 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

1.Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում ռեսուրսների անվտանգ կառավարում՝ «ՀայՄոլ»․ հայ գիտնականների սինթեզած քիմիական միացությունների միասնական շտեմարան, մոլեկուլների պոտենցիալ կենսաբանական ակտիվության համակարգչային գնահատման և դրանց վաճառքի հարթակ /Անահիտ Ջիլիկյան, Նարեկ Պետրոսյան/

2. Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ՝ «Հրազդան-1»․ ջրի մակերևույթից լողացող աղբի հավաքման և ջրի ստորին շերտերի հետազոտման ինքնավար ռոբոտ /Հայկ Մադոյան, Էրիկ Խանոյան, Արտաշես Մեջլումյան/

3. Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում՝  «Վիոլացեինի հիմքով հակակենսաթաղանթային ծածկույթի մշակում՝ օրթոպեդիկ իմպլանտների վարակների կանխարգելման համար»  /Դիանա Դարբինյան/

4. Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն՝ «BinGuard»․ Արհեստական բանականությամբ և Computer Vision տեխնոլոգիայով աղբահանության կառավարման և օպտիմալացման ինտելեկտուալ համակարգ         /Գայանե Ռևազյան, Ալինա Սուքիասյան/

5. Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում՝ «Անտեսանելի կողմ»․ ինտերակտիվ սոցիալական կինոնախագիծ դպրոցական բուլինգի դեմ /Նարե Հարությունյան/

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը շնորհակալագրեր են հանձնվել նաև փորձագիտական խմբի և կազմկոմիտեի անդամներին: