ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ընդունելությանը մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՄԱԿ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի անցած ուղուն՝ ընդգծելով վերջին 35 տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև տևական խաղաղությանը և բարգավաճմանն ուղղված Հայաստանի ձգտումները։ «Անկախությունն այլևս սոսկ մեր նախնիների փայփայած երազանքը չէ։ Այն այսօր իրականություն է, պատասխանատվություն, որը մենք կրում ենք գալիք սերունդների առջև»։
Դեսպանն անդրադարձել է նաև Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ առանձնահատուկ ընդգծելով Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջող անցկացումը։ Ընդունելությունը նաև առիթ է հանդիսացել երախտագիտություն հայտնելու Հայաստանի բարեկամներին և գործընկերներին՝ ցուցաբերած համերաշխության և շարունակական աջակցության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է