Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ողջունելով դեսպանին նախարարությունում՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:
Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները:
Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները 2027 թ. պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)