Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի
Ամերիկյան Tesla ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի դադարեցնել իր Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը։ Այս որոշումը կարող է դառնալ էլեկտրական խոշոր պիկապների շուկայում ամենաաղմկահարույց ձախողումներից մեկը, հայտնում է Reuters-ը։
Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել Cybertruck-ի արտադրության ծավալներն ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող գործարանում՝ կուտակված պատվերները կատարելու համար։ Դրանից հետո՝ մոտավորապես հունիսին կամ հուլիսին, նախատեսվում է ապամոնտաժել մոդելի արտադրական գիծը։
Մասկի խոսքով՝ արտադրության դադարեցումը հնարավորություն կտա Tesla-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Cybercab ռոբոտաքսիների արտադրությանը, որոնք դեռևս առևտրային շահագործման չեն հանձնվել։
Չժանգոտվող պողպատից պատրաստված անկյունաձև դիզայնով Cybertruck-ի վաճառքները, սակայն, զգալիորեն զիջել են սպասելիքներին։ Motor Intelligence հետազոտական ընկերության գնահատմամբ՝ մինչև սեպտեմբեր ներառյալ այս տարի վաճառվել է մոտ 11 600 ավտոմեքենա, ինչը 28 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վաճառքի ներկայիս տեմպերը զգալիորեն ցածր են Իլոն Մասկի նախկին կանխատեսումներից։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Cybertruck-ի տարեկան վաճառքը կարող է հասնել 250 հազար միավորի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ