Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 11-ինտեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում Համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման, լիազորությունների հստակեցման և ծառայության արդյունավետության բարձրացման հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։
Քննարկվել են Համայնքային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների միջև լիազորությունների տարանջատման, կրկնվող աշխատանքների բացառման, ծառայությանը ոչ բնորոշ պարտականությունները համապատասխան պետական մարմիններին փոխանցելու, ինչպես նաև աշխատանքային գործընթացների օպտիմալացման հնարավորությունները։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթություններից է Համայնքային ոստիկանությանն անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելը՝ հնարավորություն ընձեռելով ծառայողներին առավելապես կենտրոնանալու իրենց հիմնական առաքելության՝ համայնքի հետ անմիջական աշխատանքի, հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)