Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել
Իսրայելական մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս հեռախոսազրույց են ունեցել: Նրանց միջև թեժ վեճ է բռնկվել, երբ կողմերը սկսել են քննարկել Իրանի հետ կապված հետագա գործողությունները։ Նշվում է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն և Իսրայելը տարբեր մոտեցումներ ունեն Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցում։ Նեթանյահուի գրասենյակը հերքել է այս տեղեկությունը՝ այն որակելով «կեղծ» և «լիակատար անհեթեթություն»։
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել:
Financial Times-ի տվյալով՝ Նեթանյահուն գրեթե ամեն օր զանգահարում է Թրամփին՝ հորդորելով նրան վերսկսել պատերազմը, մինչդեռ ԱՄՆ նախագահը փորձում է իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ շարունակելու են ուժեղացնել տնտեսական ճնշումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)