Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում

Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարովՁկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ ԳեղարքունիքումՏեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին
Քաղաքականություն

Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով է հանդես եկել «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ։  

Ստորև՝  նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ:

 

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի պաշտոնյաներ,

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ,

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Անհայտ կորած անձանց սիրելի հարազատներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով անցկացվող միջազգային այս համաժողովին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, և կներեք, հատկապես միջազգային այն կառույցների ներկայացուցիչներին, փորձագետներին, ովքեր ունեն այս ոլորտում, այս հարցերին առնչվող հարցերում ահռելի կուտակված փորձ, տարիների աշխատանք, գիտելիքներ, և շնորհակալություն եմ հայտնում նրանց մասնակցության համար: Եվ, իհարկե, հատկապես, և առաջին հերթին, երբ խոսում ենք այս մասին, բոլորս էլ նկատի ունենք  Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և նաև վերջին տարիներին նրանց ցուցաբերած պատրաստակամության և ջանքերի համար եմ ուզում շնորհակալություն հայտնել: 

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, այս քննարկումները մեզ հնարավորություն կտան անդրադառնալ հարցին վերաբերելի կամ հարցի իրավական կողմերին, մեթոդական կողմերին, քաղաքական, արտաքին քաղաքական նրբություններին: Բայց առաջին հերթին և մասնագիտական, և կամ գիտական, եթե կուզեք քննարկումներից զատ, ուզում եմ ասել, որ ինձ համար այս քննարկումները, այս համաժողովը նաև մեկ այլ նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ այդ քննարկումներից առաջ գուցե նույնիսկ, այս համաժողովը պետք է գա դառնալու մի համերաշխության հարթակ, մի տեղ, որտեղ կարող ենք անկեղծ, սրտացավ քննարկումների արդյունքում նաև հարցի հոգեբանական կողմին անդրադառնալ, և այստեղ ևս որոշակի լուծումներ գտնել: 

Իհարկե, ոչ մի խոսք, ոչ մի ելույթ, որքան էլ այն սրտացավ լինի և անկեղծ, չի կարող մեղմել անհայտ կորած մարդու ընտանիքի անդամների ցավը, մտահոգությունները, ոչ մի ելույթ չի կարող փոխարինել այն պատասխաններին, որոնք այս մարդիկ իրականում ակնկալում են և ակնկալում են կառավարությունից, տվյալ դեպքում՝ մեզնից: Սակայն մենք ցանկանում ենք, որ ուղերձ լինի նաև այս համաժողովը, ուղերձ բոլորին, ուղերձ անհայտ կորած մարդկանց, անհայտ ճակատագիր ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար: Մենք ցանկանում ենք , որ այդ ուղերձը լինի հետևյալը. նրանք մոռացված չեն, ոչ ոք մոռացված չէ, և այս հարցերը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և այս հարցերը անպայմանորեն եղել են և՛ նախկինում և՛ մինչ օրս մեր անելիքների՝ առաջնային անելիքների ցանկում, և վաղը ևս շարունակելու են մնալ մեր առաջնային անելիքների ցանկում:

Հարգելի՛ գործընկերներ,

Զինված հակամարտության հետևանքով անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրը պահանջում է համապարփակ, համակարգված և շարունակական արձագանք։ Արդյունավետ գործողությունները նախևառաջ պայմանավորված են հակամարտության կողմերի միջև համագործակցությամբ, այդ թվում՝ համապատասխան տեղեկության փոխանակմամբ, որոնողական աշխատանքների իրականացմամբ, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանմամբ։

Նման ջանքերի հիմքում պետք է լինեն միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու նպատակով բոլոր իրագործելի միջոցները ձեռնարկելու պարտավորությունը, ինչպես նաև այդ անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագիրն իմանալու իրավունքը։

Հայաստանի համար սա նշանակում է բոլոր հասանելի հարթակների, մեխանիզմների և մանդատների օգտագործում, որոնք կարող են նպաստել անհայտ կորած, ինչպես նաև բռնի անհետացման ենթարկված անձանց ճակատագրի և գտնվելու վայրի բացահայտմանը։ Հետևաբար, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների խնդրանքով ձևավորված այս հարթակը ևս միտված է լինելու երկխոսության և համագործակցության խթանմանը, ինչպես նաև այս հարցերի հետ կապված խնդիրների հասցեագրմանը։

Հայաստանը՝ որպես միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար փաստաթղթերը վավերացրած պետություն, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաների բոլոր լրացուցիչ արձանագրությունների և ՄԱԿ-ի՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի մասնակից, պատրաստակամ է աջակցել միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։ Մասնավորապես, նման քայլերից է Հայաստանի աջակցությունը «Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ քաղաքական հանձնառության խթանման գլոբալ նախաձեռնությանը», որի նպատակն է ամրապնդել միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքը և նպաստել դրա պահպանմանը։

Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած, այդ թվում՝ 1990-ական թթ., իսկ հետագայում 2020թ. և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։ Հայաստանը մշտապես պատրաստակամություն է հայտնել համագործակցելու նրանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, այդ թվում՝ որոնողական և նույնականացման աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Հարգելի՛ ներկաներ,

Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի նաև ազգային կարողությունների զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, իրավակիրառ պրակտիկայի ամրապնդմանը և գործնական քայլերի արդյունավետ իրականացմանը։

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել է մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ այս տարվա մայիսից ուժի մեջ է մտել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը։ Այն արտահայտում է պետության հանձնառությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու համար։

Հայաստանում գործում է գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության մանրամասները, աշխատանքային մեխանիզմները և արձանագրված արդյունքները մեր գործընկերների կողմից կներկայացվեն վաղվա քննարկման ընթացքում։

Զուգահեռ, մենք պետք է շարունակենք ամրապնդել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, խթանել տվյալների շտեմարանների և նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը և իրավական ու էթիկական պահանջների պահպանումը։

Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, մասնավորապես՝ փորձի փոխանակման և Հայաստանի մասնագետների գիտելիքների ու կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ե՛վ իհարկե, ինչպես ՀՀ վարչապետը, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեցին իրենց խոսքում, այս առումով թեմայի համար առաջնային կարևորություն ունի նաև Ադրբեջանի հետ մեր համապաստախան մարմինների և ընտանիքների անդամների հետ սերտ համագործակցությունը, և ինչպես նաև նրանց՝ Ադրբեջանում անհայտ կորած անձնանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ մեր պետական ինստիտուտների հետ համագործակցությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վերադառնալով նաև խնդրի այն ասպեկտին, որ ելույթիս սկզբում անդրադարձա՝ մեր ջանքերը չպետք է սահմանափակվեն միայն պատասխանների որոնմամբ։ Թեև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզումը շարունակում է մնալ մեր առաջնահերթ նպատակը, մենք պետք է նաև պատշաճ ուշադրություն դարձնենք նրանց ընտանիքների կրած հոգեբանական, սոցիալական ու տնտեսական հետևանքներին։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սլովենիայի կառավարությանն՝ անհայտ կորած անձանց ընտանիքների համար սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերին շարունակաբար ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։ Այս ծրագրերը նպաստում են ընտանիքների համար մասնագիտական հոգեբանական աջակցության հասանելիությանը և օգնում են մեղմել երկարատև անորոշության հետևանքները։ 

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր գործընկերներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Նրանցից յուրաքանչյուրն իր մանդատի և պատասխանատվության շրջանակում նշանակալի ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ անհայտ կորած անձանց հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքներում՝ տարբեր ուղղություններով։

Եկեք օգտագործենք այս համաժողովը՝ մեր գործընկերություններն ամրապնդելու, մեր համատեղ պատասխանատվությունը վերահաստատելու և անհայտ կորած անձանց ու բռնի անհետացումների հարցերով միջազգային համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ»։