Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից
Լեհաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Շվենչկովսկին զրկվել է դատական անձեռնմխելիությունից, ինչը թույլ է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել. ասվում է ՍԴ հաղորդագրության մեջ։ Լեհաստանի Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ժողովը քննարկել է Շվենչկովսկուն անձեռնմխելիությունից զրկելու և նրան ձերբակալելու թույլտվություն տալու հարցը։
Նույն օրը առավոտյան Շվենչկովսկին այցելել է դատարանի շենք, սակայն չի կարողացել ներս մտնել․ մուտքի դարպասները փակ են եղել, իսկ տարածքը հսկել են ոստիկանները։
Որոշման համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովը համաձայնություն է տվել Շվենչկովսկուն քրեական պատասխանատվության ենթարկել այն գործողությունների համար, որոնք կապված են գլխավոր դատախազի առաջին տեղակալի պաշտոնում նրա գործունեության ընթացքում լիազորությունների չարաշահման հետ։ Միաժամանակ որոշում է կայացվել նրան հեռացնել իր պարտականությունների կատարումից և աշխատավարձը կրճատել 50 տոկոսով։ Այնուամենայնիվ, դատավորների ընդհանուր ժողովը չի բավարարել Շվենչկովսկուն ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...