Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Մենք ընդդիմության հետ հարաբերվում ենք այն ձևով, ինչ ձևով իրենք են մեզ հետ հարաբերվում։ Մենք չենք պատրաստվում ընդդիմությանը տալ հնարավորություն, որ ինչ ուզեն, երբ ուզեն, ոնց ուզեն ասեն այն պարագայում, եթե մենք նույնը պետք է չանենք։ Այդ մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի՝ Ազգային ժողովի երեկվա ելույթների բառապաշարը քննադատության է արժանացել, ու սա այն պարագայում, երբ իշխող թիմը բերում է նախագիծ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը խստացնել։
«Գաղտնի՞ք է որևէ մեկի համար, որ Էջմիածնում կիսաճորտատիրական կարգեր են հաստատված եղել մինչև հեղափոխությունը։ Չգիտե՞ք դա դուք։ Պատրաստվում եմ իրերը կոչել իրենց անունով»,- ասաց նա՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին ուղղված երեկվա իր քննադատությանը։
Լրագրողի դիտարկմանը, թե դրա համար կա իրավական գործընթաց, Փաշինյանն արձագանքեց՝ իրավական գործընթացներ կան, բայց այդ իրավական գործընթացներն էլ դիտարկվում են որպես «քաղաքական հետապնդում»։
«Ես այսպիսին եմ և այսպես եմ հաղորդակցվում։ Չեմ պատրաստվում այդ դուրսպրծուկներին հանդուրժել, որ մի հատ էլ դուրս գան, խոսեն կոռուպցիայի մասին։ Տեղով, ամբողջ բոյով կոռուպցիա եք։ Ձեր ԴՆԹ-ն կոռուպցիոն ԴՆԹ-ն է։ Ձեր ծագումնաբանությունը կոռուպցիան է։ Էդ կուտոկը, որ կա, ծագում է կոռուպցիայից։ Ու այդ մարդիկ դուրս են եկել, կոռուպցիայի մասին են խոսո՞ւմ։
Ասենք՝ Կարապետյանների ընտանիքը պետք է Հայաստանում կոռուպցիայից խոսի՞, Քոչարյանի ընտանիքը պետք է կոռուպցիայից խոսի՞, Սերժ Սարգսյանն ու Միշիկը պետք է կոռուպցիայից խոսե՞ն։ Դուք տեղով կոռուպցիա եք, ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա։ Ուրիշ որևէ բան չկա։ Կանգնեն ամբիոնի մոտ, ասեն՝ կոռուպցիա՛, կոռուպցիա՛, ես էլ պիտի ասեմ՝ այո՛, իրավական ընթացակարգ… Գլուխներդ պատին եք տվել։ Այո՛, տենց պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»,- ասաց նա։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ