Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին
Իսպանացի անվանի մասնագետ Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերան վերսկսելու անսպասելի առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնել է մարզչի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգը։
Գործակալի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին։ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները միջնորդների միջոցով առաջարկով դիմել են իսպանացուն, սակայն միանշանակ մերժում են ստացել։ Պեպը պատրաստ չէ նույնիսկ դիտարկել այդ առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, թե Գվարդիոլան մերժել է նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականին։ Նա չի թաքցնում հավաքականների մակարդակով աշխատելու իր ցանկությունը, սակայն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո վճռական է տրամադրված առնվազն մեկ տարի հանգստանալու հարցում։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...