Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում

Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարովՁկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ ԳեղարքունիքումՏեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին
Աշխարհ

Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը

Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովը, որի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Տեսաուղերձով մասնակիցներին դիմել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերը։

Միջազգային համաժողովը համախմբել է տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչների՝ քննարկելու անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն առնչվող մարդասիրական, իրավական և գործնական խնդիրները։

Համաժողովի առաջին նստին որպես բանախոս հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Ելույթում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայաստանի փորձին, առկա խնդիրներին, ինչպես նաև այս ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակներում հետևողական աշխատանքի անհրաժեշտությանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզումը միայն որոնողական կամ առանձին իրավական գործընթացների շրջանակում դիտարկվող հարց չէ։ Այն անմիջականորեն առնչվում է մարդու հիմնարար իրավունքների հետ, իսկ հարազատների համար տարիներ շարունակվող անորոշությունն առաջացնում է ծանր հոգեբանական, սոցիալական և այլ հետևանքներ։

Ա. Մանասյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր ընտանիքի՝ իր հարազատի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու, ինչպես նաև այլ հիմնական իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը պետք է լինեն բոլոր գործընթացների առանցքում։ Այս իրավունքի արդյունավետ իրացումը ենթադրում է պետության կողմից անհրաժեշտ և գործուն միջոցների ձեռնարկում, ընտանիքներին ժամանակին ու հավաստի տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև հանրային հաղորդակցության այնպիսի ձևաչափի ընտրություն, որը կունենա հարցի առնչությամբ պատշաճ զգայունություն և չի ձևավորի տպավորություն, որ իրավունքներին առնչվող այս խնդիրները որևէ առումով երկրորդվում են տարբեր գործընթացների շրջանակներում։

Պաշտպանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառումը՝ ընդգծելով, որ դա կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանն ու բազմաթիվ խնդիրների լուծմանը։

«Ես պարբերաբար դատապարտել եմ նմանատիպ խոսույթը և կարևորում եմ, որ այլ պետություններում ևս մեր գործընկերները խիզախություն ունենան անելու դա»,– ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը կարևորել է նաև պետությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու վստահության մթնոլորտի ձևավորումը, միջազգային գործընկերների շարունակական ներգրավվածությունը և տեղեկատվության փոխանակման գործուն մեխանիզմների զարգացումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնդրի լուծումը հնարավոր չէ առանց էթիկական և մասնագիտական պատշաճ ստանդարտների վրա հիմնված երկկողմ համագործակցության և միջազգային դերակատարների ներգրավման։ Այդ գործընթացը պահանջում է երկարաժամկետ, համակարգված և հետևողական աշխատանք։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Կիպրոսում անհայտ կորած անձանց հարցերով կոմիտեում (CMP) ՄԱԿ-ի ներկայացուցիչ Պիեռ Ժանտիլը, Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Կլայզերը, կոմիտեում Կիպրոսի հունական համայնքի ներկայացուցիչ, դոկտոր Լեոնիդաս Պանտելիդեսը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրասիայի տարածաշրջանի գործառնությունների համակարգող Դենա Ֆիշերը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը։

Մոդերատորն էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մարդասիրական հարցերի բաժնի ղեկավար Վրեժ Քարդումյանը։

Համաժողովի շրջանակում քննարկվել են նաև անհայտ կորած անձանց հարցի միջազգային իրավական կարգավորումները, պետությունների պարտավորությունները, որոնողական և նույնականացման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը, տվյալների կառավարման ու փոխանակման հարցերը, ինչպես նաև ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման և հետհակամարտային վերականգնման գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրները։

Համաժողովի նպատակն է միջազգային և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և համատեղ գործնական մոտեցումների մշակման միջոցով նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը և նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։