Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին
Երեկ վարչապետը շատ հստակ մատնանշեց ճանապարհը և, կարծում եմ, շատ հստակ առաջարկներ հնչեցրեց ընդդիմությանը։ Ցանկացած ընդդիմություն, որն իր նպատակը հռչակել է իշխանափոխությունը, պետք է համաձայնի այդ տարբերակներին, որովհետև իրենք 2021-ից հայտարարել են, որ խորհրդարան են գալիս մեկ նպատակով՝ վարչապետին հեռացնելու ու իշխանափոխություն իրականացնելու։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու իշխող ուժի քայլերը, եթե ընդդիմությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը։
«Հիմա ռեալ շանս ունեն էդ ծրագիրն իրագործելու։ Ո՞րն է ճանապարհը՝ քվեարկել և թույլ տալ, որպեսզի Սահմանադրությունը հանձնվի ժողովրդի դատին, և, ի վերջո, ժողովուրդը որոշի՝ կողմ է նոր Սահմանադրությանը, թե դեմ»,– ասաց պատգամավորը։
Ըստ Հակոբյանի՝ տարբերակները երկուսն են, և իրենք կկարողանան հասնել իշխանափոխության և վարչապետի հրաժարականին կամ հեռացմանը թե՛ երբ ժողովուրդը կասի «ոչ», թե՛ երբ ժողովուրդը կասի «այո»։
«Վարչապետը հստակ հայտարարեց, որ եթե նույնիսկ ժողովուրդն ասի «այո» Սահմանադրությանը, խաղաղության պայմանագրի ստորագրումից, ամբողջական պրոցեսներից հետո կհեռանա»,- հիշեցրեց ՔՊ խմբակցության քարտուղարը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այլ ճանապարհ չունի, քանի որ նրանք 2021-ից սկսած՝ տարբեր եղանակներով՝ փողոցային պայքարով, մի քանի տարբեր շարժումներ սկսելով, իշխանափոխության հասնելու տարբերակներ չեն ունեցել, որովհետև իրենց համար հենարան են համարել ոչ թե ժողովրդի հետ անկեղծ երկխոսությունը, այլ տարատեսակ «էլիտաների» միջոցով հեղափոխություններ կամ իշխանափոխություններ անելը։
«Այդ տարբերակները բազմիցս կիրառվել են ու արդյունքի չեն հասցրել։ Եթե իրենք չհամաձայնեն մեր առաջարկին, ինչպես վարչապետն ասաց, մենք իրենց կհեռացնենք ու կհասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու խաղաղության ինստիտուցիոնալացմանը»,- նշեց նա։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ