2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը
2027 թվականին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների համար մսուրային ծառայությունը՝ ընդլայնելով վաղ մանկության ծառայությունների հասանելիությունը։ ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ համայնքային մանկապարտեզներում բացվել են մսուրային ծառայություններ մեկ տարեկանների համար։ 2027-ին կմեկնարկենք արդեն վեց ամսականների մսուրային ծառայությունը»,- հայտարարել է Անդրեասյանը։
Նա ներկայացրել է նաև նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշները։ «2025 թվականին նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս, որը 2021 թվականի 64,3 տոկոս ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17 տոկոսային կետով։
2026-ի ավարտին, ամփոփելով 500 մանկապարտեզների ծրագիրը, կարձանագրենք նաև Կառավարության նախորդ ծրագրով սահմանված 85 տոկոս ցուցանիշի իրականացումը»,- ասել է նախարարը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266112


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ