Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբու Դաբիում կայացած բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության անդամներին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստին՝ ներկայացնելու բանակցությունների արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես խնդրել եմ այն գործընկերներին, որոնք մեկնել էին Արաբական Միացյալ Էմիրություններ և բանակցություններ վարել ուկրաինական պատվիրակության հետ, այսօր նույնպես գալ և կիսվել իրենց տպավորություններով, դիտարկումներով ու արդյունքներով, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես են տեսնում Աբու Դաբիում իրենց կատարած աշխատանքը», - օպերատիվ խորհրդակցության սկզբում ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն։
Մեդինսկուց բացի՝ Աբու Դաբիում բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը։ Ռուսական կողմից ներկա են եղել նաև փորձագետներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցություններից հետո նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնել Դուբլին, այնտեղ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Դուբլինում ամերիկյան թիմը նաև խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը