ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, նրա կինը՝ Ջենիֆերը, և նախարարության մի քանի աշխատակիցներ լուսանկարվում էին հուշահամալիրի մոտ։ Երբ խումբը սկսել է հեռանալ, տեսագրության մեջ լսվում են ծիծաղ և բարձրաձայն խոսակցություններ։ Հուշահամալիրի մոտ հերթապահող զինծառայողը կանգ է առել և այցելուներին բարձրաձայն հիշեցրել լռություն պահպանելու և հարգանք դրսևորելու անհրաժեշտության մասին։
«Բոլոր այցելուները պետք է մշտապես լռություն պահպանեն և ակնածանք դրսևորեն»,- պահանջել է զինծառայողը։
Խոսքը ԱՄՆ բանակի՝ «Հին գվարդիա» անունով հայտնի 3-րդ հետևակային գնդի մասնագետի կոչում ունեցող Թոմաս Իգլեսիասի մասին է։ Նրա ստորաբաժանումը շուրջօրյա հսկում է Անհայտ զինվորի գերեզմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է