Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է «հստակ եւ միասնական տեսլական ձեւավորել, թե ինչ է ցանկանում Ուկրաինայի եւ իր համար»՝ նախքան Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելը։
«Բովանդակությունն է որոշում ձեւաչափը… Ուստի մենք՝ եվրոպացիներս, պետք է վերականգնենք նախաձեռնությունը Ռուսաստանի հետ քննարկումներում, եւ հենց այդ պահին էլ կորոշվի ձեւաչափը»,- Դուբլինում լրագրողների հետ զրույցում Մակրոնի խոսքերն է մեջբերել Le Figaro- ն։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը պատրա՞ստ է դառնալ բանակցող, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը»։
Նախօրեին ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում եվրոպական երկրներին ներգրավելու անհրաժեշտության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը