Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ իր, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հանդիպումը հաջողված է համարել՝ այն անվանելով դիվանագիտության պատմության էջ։ Նա հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։
Պուտինի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի հնարավոր բարեփոխումները, միջուկային զենքի տարածման կանխարգելումը, միջազգային անվտանգության հարցերը և ազատ նավագնացության ապահովումը։ Նա նշել է, որ պաշտոնական արարողակարգային հատվածից հետո առաջնորդները բաց և անկեղծ քննարկում են ունեցել։
ՌԴ նախագահը քննադատել է Միջազգային քրեական դատարանին՝ հայտարարելով, որ այն ակնհայտորեն դուրս է գալիս իր իրավասությունների շրջանակից։ Նա նաև ընդգծել է, որ միջազգային անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից։
Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների։ Նրա պնդմամբ՝ Կիևի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն ընտրություններ անցկացնել։
Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրոպայի անվտանգության համակարգի վերաբերյալ իր պահանջները՝ դրանք որակելով օրինական։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ