Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բադախոսի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ։ Հյուրերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կառլոս Բեյտիան կրճատեց հաշվի տարբերությունը (1-3)։ 57-րդ րոպեին «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Յուրեշկինն ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով տասը հոգով։ 66-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինվեց՝ իր տեղը խաղադաշտում զիջելով Չապելային։
Ընդամենը երեք րոպե անց՝ 69-րդ րոպեին, փոխարինման մտած Չապելան Պեցարի փոխանցումից հետո խփեց հյուրերի չորրորդ գնդակը (1-4)։ 74-րդ րոպեին Խորխե Բարբան Էռնանդեսի փոխանցումից հետո կրկին կրճատեց «Բադախոսի» հետամնացությունը (2-4)։ Հանդիպման վերջնական հաշիվն ավելացված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, ձևակերպեց Վիկտոր Մորենոն՝ 2-5։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ