Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին, Երևանի բնակիչներ 23-ամյա Սերգեյ Ս․-ին, 20-ամյա Հարութ Մ․-ին, 22-ամյա Ֆելիքս Կ․-ին, 23-ամյա Արման Ա․-ին, 40-ամյա Յանիս Ա․-ին և 46-ամյա Վադիմ Հ․-ին, որտեղ պարզվել է, որ Յանիս Ա․-ն և Վադիմ Հ․-ն վիճաբանել են Հարութ Մ․-ի, Արթուր Հ․-ի, Սերգեյ Ս․-ի, Ֆելիքս Կ․-ի և Արման Ա․-ի հետ, ինչի ժամանակ անհարգելից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը միմյանց հասցեներին հայհոյանքներ են հնչեցրել և քաշքշել։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր
Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համար
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Դավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել է
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ