Էկոնոմիկայի նախարարը տաքսիստների վարկավորման խնդրի վերաբերյալ քննարկում է նախաձեռնել
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԿԲ-ի, Բանկերի միության և «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչների հետ նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Նախարարը հանդիպման մասին գրել է ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ այլ տաքսի պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։
«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել Ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ՝ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,– նշել է Պապոյանը։
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ցույցեր են անցկացրել` ահազանգելով իրենց չգրանցված լինելու խնդրի մասին, ինչի պատճառով բանկերն իրենց վարկ չեն տրամադրում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար