Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի պատասխանը երկու կողմի միջև վստահության կառուցման և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկած յոթնօրյա պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրի։ Ըստ հրապարակման՝ «Արաղչին Վաշինգտոնի պատասխանը Թեհրանում կքննարկի սեպտեմբերի 30-ին։
Ինչպես նշում է Reuters-ը, աղբյուրի խոսքով, հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի առաջարկած պլանի շրջանակներում քայլերի հաջորդականությանը։
Անցյալ շաբաթ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ամերիկյան կողմին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթնօրյա պլանը՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 28-ին նշել էր, որ Իրանը միջնորդներից վերջնական պատասխանի է սպասում՝ չնայած Թրամփի հայտարարությանը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել, որի հետևանքով վառելիքի գները բարձրացել են շատ երկրներում։ Հորմուզի նեղուցը նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղի է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...