Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները Նոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալ Բաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունը ՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում Հայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում Քաղաքապետարանը տեղեկացնում է Իսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածը Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ

Նա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներԱշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամՎթարային ջրանջատում Սիսիան քաղաքումՆորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի (տեսանյութ)Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՍի Ծինփինի անունը կրող ռեստորանը հարձակման է ենթարկվեՕդաչուների միջև տեղի ունեցած կռվի արդյունքում FlyDubai-ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան ԱրաբիայումAI որոշ մոդելներ կարող են շրջանցել մշակողների կողմից սահմանված անվտանգության սահմանափակումներըԱրտակարգ իրավիճակի ազդանշան Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 30.09.2026 (տեսանյութ)Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա (տեսանյութ)Քաղաքացիության ինստիտուտը տարիներ շարունակ գործիքայնացրել ենք, այն վերարժևորելը կենսական է․ Արփինե ՍարգսյանԳոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիրCOP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերություններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսպանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինՄ-21․ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)Ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմներըԴատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանելԷստոնիան մեղադրում է Ռուսաստանին Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջՔննարկվել են արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինԳյումրիում շարունակվելու են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներըՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակում Հայաստանի առաջնահերթություններըՖրանսիայում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաներըՀայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների կողմից, ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով. Սոնա Ղազարյան Եվրամիությունը ընդլայնել է իր դիվանագիտական ներկայությունը Սիրիայում
Գիտություն

Ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, շրջանավարտներ և հյուրեր։

«Միսաք Մանուշյանի անունը կապված է ազատության, արժանապատվության, մարդկային համերաշխության և հայրենիքի ու արժեքների նկատմամբ նվիրումի գաղափարների հետ։ Նրա կերպարը նաև հայ և ֆրանսիական ժողովուրդների պատմական բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշներից է»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը՝ շնորհավորելով  շրջանավարտներին։

Նա կարևորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում՝ ընդգծելով, որ համալսարանի կրթական մոդելը համադրում է մասնագիտական խոր գիտելիքը, միջազգային փորձը, բազմալեզու կրթական միջավայրը և եվրոպական արժեքները։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ապագան մեծապես պայմանավորված է համալսարաններում ձևավորվող մարդկային ներուժով՝ շեշտելով, որ մեր երկրին անհրաժեշտ են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, քննադատական և ստեղծագործ մտածողությամբ մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել նաև արագ փոփոխվող միջավայրում։

Նախարարի տեղակալը շրջանավարտներին մաղթել է հաջողություն մասնագիտական ճանապարհի նոր փուլում՝ կարևորելով Հայաստանի ապագայի նկատմամբ նրանց պատասխանատվությունը․ «Մեր պետությանն անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքն օգտագործել ոչ միայն սեփական հաջողության, այլև հանրային արժեք ստեղծելու համար։ Հենց այդպիսի մասնագետների ձևավորումն է բարձրագույն կրթության ամենակարևոր առաքելություններից մեկը»։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնումը ոչ միայն ուսումնառության կարևոր փուլի ավարտն է, այլև նոր ճանապարհի սկիզբ։

Անդրադառնալով Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքին՝ ռեկտորն ընդգծել է, որ նրա կյանքի ուղին քաջության, նվիրումի և պատասխանատվության օրինակ է, իսկ անունը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնահատուկ ամուր կապը։

Ողջունելով շրջանավարտներին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհավորել է ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ձեռք բերած հայկական և ֆրանսիական դիպլոմները լավ հնարավորություն են մասնագիտական հետագա առաջընթացի համար։ Դեսպանը նշել է, որ շրջանավարտներն իրենց հետագա գործունեությամբ դառնալու են ոչ միայն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները, այլև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման մասնակիցները։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2025-2026 ուստարվա «Միսաք Մանուշյան» անունը կրող շուրջ 500 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։