Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը։ Մարզպետը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
«Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ 2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։
Գյումրու Շահումյան փողոցը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և երթևեկության համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհներից է, հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքների որակն ու պատշաճ կատարումը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Միջին նորոգումը հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել ճանապարհի ներկայիս վիճակը, այլև երկարացնել ասֆալտբետոնե ծածկի ծառայության ժամկետը՝ ապահովելով դրա ավելի երկարատև շահագործումը։ Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը նույնպես արդյունավետ օգտագործելու հնարավորություն ունենք։ Այն տեղափոխվում և կիրառվում է քաղաքի այն հատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը։
Այս մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները և մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը գործնական լուծումներ տալ նաև այլ փողոցների խնդիրներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Միջին նորոգման աշխատանքները շարունակվելու են Մուշ թաղամասում՝ հասնելով մինչև Կուրսի զբոսայգի, իսկ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերը փուլային եղանակով ընդգրկելու են քաղաքի տարբեր փողոցներն ու թաղամասերը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...