Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլին Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Նա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները Նոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալ Բաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունը ՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում Հայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում Քաղաքապետարանը տեղեկացնում է

Մենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներԱշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամՎթարային ջրանջատում Սիսիան քաղաքումՆորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի (տեսանյութ)Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՍի Ծինփինի անունը կրող ռեստորանը հարձակման է ենթարկվեՕդաչուների միջև տեղի ունեցած կռվի արդյունքում FlyDubai-ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան ԱրաբիայումAI որոշ մոդելներ կարող են շրջանցել մշակողների կողմից սահմանված անվտանգության սահմանափակումներըԱրտակարգ իրավիճակի ազդանշան Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 30.09.2026 (տեսանյութ)Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա (տեսանյութ)Քաղաքացիության ինստիտուտը տարիներ շարունակ գործիքայնացրել ենք, այն վերարժևորելը կենսական է․ Արփինե ՍարգսյանԳոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիրCOP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերություններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսպանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինՄ-21․ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)Ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմներըԴատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանելԷստոնիան մեղադրում է Ռուսաստանին Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջՔննարկվել են արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինԳյումրիում շարունակվելու են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներըՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակում Հայաստանի առաջնահերթություններըՖրանսիայում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաները
Հայաստան

Աննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, առցանց ձևաչափով, մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Ժամանակակից մարտահրավերներն ու նոր լուծումները արտերկրից ապօրինի գույքի վերադարձի ոլորտում» թեմայով ելույթով։

Աննա Վարդապետյանը նշել է, որ ժամանակակից հանցավորության անդրսահմանային բնույթը նոր մարտահրավերներ է ստեղծում պետությունների համար․ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները (գույքերը) կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անունով և վերափոխվել գույքի այլ տեսակների։

«Այս պայմաններում ակտիվների վերադարձը պետք է դիտարկել որպես համալիր գործընթաց՝ դրանց հայտնաբերումից և հետագծումից մինչև սառեցում կամ առգրավում, դատական քննություն, բռնագանձում, կառավարում և փաստացի վերադարձ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար նշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի անհնարինություն։ Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման (non-conviction based asset forfeiture) մեխանիզմին։

Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է իրավական հիմք՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի նկատմամբ ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմ կիրառելու համար։

Այս համատեքստում կարևորելով միջազգային իրավական փոխօգնության արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը պետք է սկսվի դեռևս ակտիվի հայտնաբերման և հետագծման փուլում՝ հնարավոր դարձնելով դրա օպերատիվ սառեցումը, առգրավումը և պահպանությունը մինչև ազգային դատական գործընթացի ավարտը։

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վարշավայի կոնվենցիայի և 2026 թվականին ընդունված դրա լրացուցիչ արձանագրության նշանակությանը՝ ընդգծելով, որ արձանագրության մշակմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ընթացքում առաջացող խնդիրները՝ կապված տարբեր պետությունների իրավական համակարգերի միջև առկա տարբերությունների, քաղաքացիաիրավական բռնագանձման համանման մեխանիզմների բացակայության, ինչպես նաև ոչ պաշտոնական եղանակով ստացված տեղեկատվության հետագա՝ որպես ապացույց օգտագործման սահմանափակումների հետ։

Աննա Վարդապետյանն այս ուղղությամբ կարևորել է միջազգային համագործակցության հետագա զարգացումը՝ առանձնացնելով ակտիվների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակումը, գույքի օպերատիվ սառեցման և առգրավման մեխանիզմների կատարելագործումը, միջազգային իրավական փոխօգնության հնարավորության ապահովումը՝ մինչև վերջնական դատական որոշման կայացումը, դատական ակտերի փոխադարձ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը։

Ամփոփելով՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ ակտիվների վերադարձն այսօր այլևս միայն քրեական գործընթացի ավարտից հետո գույքի բռնագանձման հարց չէ։

«Սա համալիր գործընթաց է, որը սկսվում է ակտիվի հայտնաբերումից, դրա գտնվելու վայրի տեղորոշումից, հետագծումից և ավարտվում ակտիվի փաստացի վերադարձով։ Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որպեսզի ակտիվի հայտնաբերման և դրա փաստացի վերադարձի միջև իրավական վակուում չառաջանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը։