Արտակարգ իրավիճակի ազդանշան Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակ
Դուբայից Թել Ավիվ թռչող ուղևորատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր ավելի քան 150 մարդ, կարճ ժամանակով փոխանցել է ազդանշան, որը կարող է վկայել ինքնաթիռի առևանգման մասին, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել և ուղղորդվել դեպի Սաուդյան Արաբիա, ըստ արաբական և իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների: Խոսքը FlyDubai-ի չվերթի մասին է, հայտնում է newsru.co.il-ը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել երկու կործանիչ: Իսրայելի անվտանգության պաշտոնյաները ընդգծել են, որ դեռևս տեղեկություններ չկան ինքնաթիռի առևանգման մասին։
Սկզբում լրատվամիջոցները հայտնել են 7500 ազդանշանի մասին, որը կարող է վկայել ինքնաթիռի առևանգման մասին: Սակայն Flightradar24-ի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը փոխանցել է 7700 կոդը՝ ընդհանուր արտակարգ իրավիճակների կոդ, որն օգտագործվում է անօրինական միջամտության կամ ինքնաթիռի առևանգման դեպքերում։
FZ1073 չվերթի թռիչքը Դուբայի և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի միջև սովորաբար իրականացվում է մոտ երեք ժամվա ընթացքում: Սեպտեմբերի 30-ին այն պետք է ժամաներ Թել Ավիվ մոտավորապես ժամը 9:10-ին: Սակայն ինքնաթիռը չի ժամանել Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայան։
Հաղորդագրությունը ստանալուց հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրավիրել են արտակարգ անվտանգության խորհրդակցություն։
Իսրայելցի պաշտոնյաների նախնական գնահատականների համաձայն, Դուբայից Թել Ավիվ FlyDubai չվերթի անձնակազմի կողմից ուղարկված աղետի մասին ահազանգը, հավանաբար, կապված էր ինքնաթիռում տեղի ունեցած կռվի հետ։
Մանրամասները թարմացվում են։
armradio.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...