Կալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել
«Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը երկրի մնացած մասից», - ասված է Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսաստանը «չունի որևէ ծրագիր, որևէ պատճառ և, ամենակարևորը՝ որևէ իրական դրդապատճառ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու համար», - ասվում է դեսպանատան փաստաթղթում։ Կրեմլը կարծում է, որ «ռուսական սպառնալիքի» մասին հայտարարությունները նախատեսված են պաշտպանական ծախսերի ավելացման, «Եվրոպայի լայնածավալ ռազմականացման» և Ուկրաինային ֆինանսական, ռազմական և քաղաքական շարունակական օգնության արդարացման համար։
Միևնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ Արևմուտքն «իրական սպառնալիք» է ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Այս թեզը հաստատվում է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ուժեղացմամբ «Ռուսաստանի ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով», ինչպես նաև մի շարք երկրների միացումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, որը թույլ է տալիս ֆրանսիական միջուկային զենք տեղակայել անդամ պետությունների տարածքում՝ «այսինքն՝ Ռուսաստանի շեմին»։
Սեպտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթն ասել է, որ ՆԱՏՕ-ն «զուտ պաշտպանական դաշինք» է, և նրա գործողություններից ոչ մեկը «վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի որևէ մասի համար»։
«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառման սպառնալիքը, ներառյալ՝ ցանկացած անպատասխանատու միջուկային հռետորաբանություն», - ասել է նա գրավոր մեկնաբանության մեջ: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր չհրահրված պատերազմն Ուկրաինայում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ, սեպտեմբերի 29-ին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի դեմ իր թշնամական գործողությունների անխոհեմ արշավը»։ «Նրանք փորձում են թուլացնել մեր վճռականությունը և դադարեցնել մեր աջակցությունն Ուկրաինային: Բայց դա նրանց չի հաջողվի», - ընդգծել է Ռյուտեն: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է «Ուկրաինայի համար անել ավելին»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից