Հայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշում
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա դիրքը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էին 2025 թվականին։
Բացի այդ, Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը և 9-րդ տեղը՝ Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսությունների շարքում։
2025 թվականի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ստեղծարար արդյունք», «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք», «Ենթակառուցվածքներ» և «Շուկայի զարգացվածություն» հենասյուներում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա