Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է
Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է 63%-ով։ Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հրապարակելով հանձնարարականներ՝ ուղղված զանգվածային միջոցառումների ժամանակ առողջության պահպանմանը։
«Ըստ գնահատումների, 1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է 63%-ով։ 2012-2021 թվականներին տարեկան միջին հաշվով գրանցվել է 546 000 մահ», - նշել է ԱՀԿ-ն։
Կազմակերպությունն ընդգծել է, որ առողջության հետ կապված խնդիրները, որոնք տապի ազդեցությամբ առաջացել են զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են խոշոր սպորտային մրցումները, կրոնական ու մշակութային իրադարձությունները, լուրջ սպառնալիք են դարձել բնակչության առողջության համար։
Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ն եկել է այն եզրակացության, որ միջոցառումների անցկացման ժամանակ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման դեպքում «հիվանդների ավելի քան 90%-ը կարող է բուժում ստանալ տեղում, ինչը զգալիորեն նվազեցնում է հիվանդանոցների և շտապ օգնության ծառայությունների բեռնվածությունը»։
ԱՀԿ-ում կարծում են, որ զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումը «չի կարող կախված լինել բացառապես առանձին մարդկանց վարքագծից»։ Անհրաժեշտ է բարելավել ռիսկերի գնահատումը և ներդրումներ անել պատրաստվածության և արձագանքման միջոցներում, «դեռ մինչև օդի ջերմաստիճանը վտանգավոր ցուցանիշների կհասնի»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...