ԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունը
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է մասնավոր օդատիեզերական ընկերությունների ներգրավմամբ ընդլայնել ուղեծրում գտնվող օտարերկրյա արբանյակների վերահսկողությունը։ Այս մասին նշված է Պենտագոնի պաշտպանական նորարարությունների ստորաբաժանման տարածած հաղորդագրությունում։
Ghost ծրագրով նախատեսվում է օգտագործել հետախուզական համակարգերով հագեցած ոչ թանկ փոքր տիեզերական սարքեր՝ երկրասինքրոն ուղեծրում գտնվող արբանյակները նույնականացնելու և դրանց հետևելու, ինչպես նաև մոտ տարածությունից օպտիկական ստուգումներ անցկացնելու համար։ Այսպիսի սարքավորումները, մասնավորապես, պետք է ապահովեն օբյեկտից մինչև 10 կիլոմետր հեռավորությունից նկարահանված բարձր թույլտվության լուսանկարներ ։
Այս առումով Պենտագոնը նախագծով հետաքրքրված ամերիկյան ընկերություններին առաջարկում է մինչև մարտի սկիզբը ներկայացնել գեոստացիոնար հետախուզության մատչելի համակարգերի ստեղծման նախագծեր։ Հիմնական նպատակն է առաջարկել այնպիսի տիեզերական սարքերի ստեղծման լուծումներ, որոնք կարող են ապահովել ուղեծրային օբյեկտի բարձր թույլտվության պատկերներ և ճշգրիտ բնութագրել այն։ Այս սարքերը պետք է նվազեցնեն սեփական համակարգերը ուղեծիր դուրս բերելու Պենտագոնի ծախսերը՝ միաժամանակ ավելացնելով գեոստացիոնար ուղեծրում գտնվող օտարերկրյա տիեզերական օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրման հաճախականությունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները