ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն: Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։
Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց